էլեկտրամեխանիկական սարքերի նախագծում

Մեր արտադրանքը ներդրված է 600-ից ավել ՀՀ և արտերկրի դպրոցներում և ուսումնական հաստատություններում 

«ՍԵՌոբ-4» ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորի հավաքածու

Նպատակ

«ՍԵՌոբ-4» ուսումնական ռոբոտ կոնստրուկտորի հավաքածուն ունիվերսալ սարքա-ծրագրային հարթակ է դպրոցական տարիքի երեխաների տեխնիկական, տեխնոլոգիական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու համար՝ մեխանիկայի, էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, միկրոկառավաման ու ծրագրավորման ասպարեզներում։

SYMOTEC

Մեր ծառայությունները

CNC Milling

Մենք տրամադրում ենք բարձր ճշգրտությամբ CNC հաստոցային մշակման ծառայություններ՝ մեխանիկական բաղադրիչների պատրաստման համար։ Հարմար է նախատիպավորման, փոքրածավալ արտադրության և ուսումնական նախագծերի համար։

3D Printing

Օգտագործելով ժամանակակից 3D տպագրության տեխնոլոգիա՝ մենք պատրաստում ենք ֆունկցիոնալ մասեր, ռոբոտների բաղադրիչներ և նախատիպեր՝ ձեր նախագծի պահանջներին համապատասխան։ Արագ, արդյունավետ և ճշգրիտ։

Electronic Design

Սկսած PCB նախագծումից մինչև ներկառուցված համակարգերի մշակումը՝ մենք նախագծում և նախատիպավորում ենք էլեկտրոնային սխեմաներ՝ նախատեսված ռոբոտաշինության և IoT նախագծերի համար։ Անհատական լուծումներ՝ գաղափարից մինչև արտադրություն։

Մեր արտադրանքը

ESP32 Shield

Նախագծված է ESP32 Development Board-ին ընդլայնված հնարավորություններով ապահովելու համար։ Մասնավորապես սերվո շարիչների հարմար միացում, մեծ հոսանքի և լարման շարժիչների միացում (համապատասխան ղեկավարման սարքով), տարատեսակ սենսորների միացում և այլն։

Serob4 Shield

Նախագծված է Raspberry PI4-ին ընդլայնված հնարավորություններով ապահովելու համար։ Մասնավորապես սերվո շարիչների հարմար միացում, մեծ հոսանքի և լարման շարժիչների միացում (համապատասխան ղեկավարման սարքով), տարատեսակ սենսորների միացում և այլն։

Arduino Nano Shield

Նախատեսված է Arduino Nano-ին ընդլայնված հնարավորություններով ապահովելու համար։ Մասնավորապես սերվո շարիչների հարմար միացում, մեծ հոսանքի և լարման շարժիչների միացում (համապատասխան ղեկավարման սարքով), տարատեսակ սենսորների միացում և այլն։